Անգլիացի մրցավարները կսպասարկեն Հայաստան-Էստոնիա հանդիպումը
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երկրորդ տուրի Հայաստան -Էստոնիա հանդիպումը կսպասարկեն անգլիացի մրցավարները Դևիդ Կուտեի գլխավորությամբ, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:
Նրան կօգնեն Լի Բեյթսը և Կոնստանտին Հացիդակիսը: Չորրորդ մրցավարն է Ստյուարտ Աթվելը: ՈւԵՖԱ-ի պատվիրակն է Օլժաս Աբրաևը Ղազախստանից, իսկ ՈւԵՖԱ-ի մրցավարների տեսուչն է Ուիլյամ Յանգը Շոտլանդիայից։
Հայաստան - Էստոնիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի հավաքականն առաջին անգամ հաղթեց Էստոնիայի ընտրանուն
Քիչ առաջ հայտնել էինք, որ այսօր ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյնաի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի...
Եթե շուտ կարողանայինք գոլ խփել, խաղի ելքն այլ կլիներ. Խոակին Կապառոս
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Ազգերի լիգայի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան խաղից հետո...
Մխիթարյանն ընկերական խաղում գոլի հեղինակ է դարձել
Իտալական «Ռոման» ընկերական խաղում այսօր ուժերն է չափել իտալական «Սամբենեդետեսեի» հետ և հաղթել 4:2 հաշվով։ Մեկնարկային րո...
«Ռեալը» ցանկանում է հրաժարվել մի շարք ֆուտբոլիստների ծառայություններից
«Ռեալը» ցանկանում է 4 ֆուտբոլիստի վաճառքից 100 միլիոն եվրո վաստակել: AS-ը գրում է, որ «արքայական» ակումբը մտադիր է թիմի...