Մխիթարյանն ընկերական խաղում գոլի հեղինակ է դարձել
Իտալական «Ռոման» ընկերական խաղում այսօր ուժերն է չափել իտալական «Սամբենեդետեսեի» հետ և հաղթել 4:2 հաշվով։
Մեկնարկային րոպեներից խաղադաշտում է եղել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 31-րդ րոպեին խփել իր թիմի 3-րդ գոլը:
Հռոմեական թիմի կազմում աչքի են ընկել նաև Վերետուտը, Պերոտին և Անտոնուչին:
Հիշեցնենք, որ այսօր Սկոպյեի «Տոդոր Պրոեսկու» անվան մարզադաշտում կայացել էր ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի 2-րդ խմբի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը։ Մեր ընտրանին զիջել էր 1։2 հաշվով:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, մեկնաբանելով հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների ընտրությունը, ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել էր, որ Մխիթարյանն հետ հեռախոսազրույցում վերջինս ասել է, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումն անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել և լավ մարզավիճակում չէ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի հավաքականն առաջին անգամ հաղթեց Էստոնիայի ընտրանուն
Քիչ առաջ հայտնել էինք, որ այսօր ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյնաի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի...
Անգլիացի մրցավարները կսպասարկեն Հայաստան-Էստոնիա հանդիպումը
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երկրորդ տուրի Հայաստան -Էստոնիա հանդիպումը կսպասարկեն անգլիացի մրցավարներ...
Դաժան դրամա էր. երբ հեռանալուս ցանկության մասին հայտնեցի կնոջս ու երեխաներիս, նրանք լաց եղան. Մեսսի
Լիոնել Մեսսին Goal.com-ի հետ բացառիկ հարցազրույցում պատմել է, թե ինչ զգացողություն է ունեցել իր ընտանիքը, երբ իմացել է Մ...
Եթե շուտ կարողանայինք գոլ խփել, խաղի ելքն այլ կլիներ. Խոակին Կապառոս
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Ազգերի լիգայի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան խաղից հետո...