Դաժան դրամա էր. երբ հեռանալուս ցանկության մասին հայտնեցի կնոջս ու երեխաներիս, նրանք լաց եղան. Մեսսի
Լիոնել Մեսսին Goal.com-ի հետ բացառիկ հարցազրույցում պատմել է, թե ինչ զգացողություն է ունեցել իր ընտանիքը, երբ իմացել է Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու ցանկության մասին, և հայտնել է, թե ինչու է որոշել մնալ ակումբում։
«Դաժան դրամա էր, երբ հեռանալուս ցանկության մասին հայտնեցի կնոջս ու երեխաներիս։ Նրանք լաց եղան: Երեխաներս չեն ցանկանում հեռանալ Բարսելոնայից, ոչ էլ փոխել իրենց դպրոցը։ Ես հեռուն էի նայում։ Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել, նորից հաղթել Չեմպիոնների լիգայում։ Իրականությունն այն է, որ երկար ժամանակ է՝ որևէ նախագիծ կամ ինչ-որ կոնկրետ բան չկա։ Ղեկավարությունն ուղղակի անցքերն է ծածկում։ Ես կարծում էի, որ կարող եմ հեռանալ այն ժամանակ, երբ ցանականամ․ միշտ ինձ վստահեցրել են դրանում։ Հիմա նրանք վկայակոչում են այն, որ ես կարող էի հեռանալ մինչև հունիսի 10-ը, բայց հունիսի 10-ին մենք կորոնավիրուսի համավարակի պայմաններում խաղեր էինք անցկացնում Լա լիգայում, մի համավարակ, որ ցնցեց ամբողջ աշխարհը։ Ես շարունակելու եմ խաղալ, քանի որ նախագահն ասաց, որ հեռանալու միակ տարբերակը հրաժարագնի վճարումն է, իսկ այդ գինը կազմում է 700 միլիոն եվրո։ Դա անհնար է։ Սա է պատճառը, որ ես շարունակելու եմ խաղալ»,- Goal-ը փոխանցում է Մեսիի խոսքը։