ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայտնի է դարձել Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի պատճառը
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող Dejavu ակումբում տեղի ունեցած պայթյունի պատճառը վերանորոգման աշխատանքների ժամանակ թթվածնային բալոնի պայթյունն է, հայտնել է Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ներկայացուցիչը, գրում է eadaily.com-ը։
«Նախնական տեղեկություններով՝ շենքում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել։ Ենթադրվում է, որ պայթել է թթվածնային բալոնը, ինչի հետևանքով տուժել են երկու աշխատողներ, որոնց շտապ օգնության աշխատակիցները հիվանդանոց են տեղափոխել: Ցավոք, մեկ մարդ մահացել է։ Պայթյունի հետևանքով հրդեհ չի առաջացել»,- հստակեցրել է ծառայության ներկայացուցիչը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող Dejavu ակումբում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը վիրավորվել են։
Պայթյունը տեղի է ունեցել Թբիլիսիի ֆիլհարմոնիայի շենքի մոտ՝ Մերաբ Կոստավա փողոցում։ Պայթյունի ալիքը կոտրել է մոտակա տների ապակիները։ Ներկայում Մերաբ Կոստավա փողոցը փակ է։ Դեպքի վայրում շարունակում են աշխատել հրշեջ-փրկարարները:
[c30f4fca49287c4a7b365b6af62e6008.jpg]
[86f69053366223bcdc1ae16f0998d0f3.webp]
[9c0f5c21de86bbd4a0bd69a01a19d558.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել
ԱՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ Երևանում. վիրավորներից մեկը հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Կանևսկոյի քրոջ տղան է
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցեր են տեղափոխվել, ըստ նախնական տե...