Շղթայական ավտովթար Լոռու մարզում. բախվել են Toyota Camry-ն, Nissan Tiida-ն և Opel-ը. կան վիրավորներ
Երեկ՝ օգոստոսի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան 5 հասցեի մոտ բախվել են Սպիտակ քաղաքի բնակիչ, 28-ամյա Կարեն Մաթեւոսյանի վարած Toyota Camry մակնիշի, Սպիտակ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գագիկ Այվազյանի վարած Nissan Tiida մակնիշի և Օձուն գյուղի բնակիչ, 41-ամյա Սարիբեկ Նոնինյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով Opel-ի 2 ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Գեւորգ Մուքոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
Ըստ նախնական տվյալների` հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնային պայմաններում պատրաստված օղուց. ՍԱՏՄ
Այսօր առավոտյան ժամը 8:00 ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ Արմավիր բժշկական կենտրոն են տեղ...
ՀՐԱՏԱՊ. Հրդեհ՝ «Պռոշյան կոնյակի գործարան»-ում. Կա երկու զոհ և չորս տուժած
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյո...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ Երևանում. վիրավորներից մեկը հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Կանևսկոյի քրոջ տղան է
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցեր են տեղափոխվել, ըստ նախնական տե...