ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձերբակալվածի տանը հայտնաբերվել է մոտ 200 լիտր անհայտ ծագման օղի
Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալված 50-ամյա Աշոտ Հովսեփյանի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող տանը իրավապահները հայտնաբերել են մոտ 200 լիտր տնային պայմաններում պատրաստված, անհայտ ծագման օղի։
Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են գնել վերոնշյալ անձից, հորդորում ենք չօգտագործել այն և դիմել իրավապահ մարմիններին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք, այդ թվում 11-ը՝ մահվան ելքով:
23 դեպքից 17-ը (որից 8-ը՝ մահվան ելքով) գրանցվել են Արմավիրի մարզում, բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի:
Մնացած 6 դեպքերն արձանագրվել են Երևանում, որից 4-ը՝ մահվան ելքով: Բոլոր տուժածներն օգտագործել են բժշկական սպիրտ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օմսկում տղամարդը վեճից հետո աղջկան նետել է աղբամանը
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե Ռուսաստանի Օմսկ քաղաքում տղամարդը ինչպես է վիճում մի աղջկա հետ, ապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում արջի քոթոթը հարձակվել է մարդկանց վրա
Համացանցում տեսանյութ է տարածվել հետևյալ գրությամբ. «Հայաստանում արջի քոթոթը հարձակվել է մարդկանց վրա»: Թեև տեսանյութը ն...