ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները Թաթարստանում կացնով կտրել են ազգությամբ հայ խոհարարի մատները
Ադրբեջանցիների ավազակախմբի մասնակցությամբ Նաբերեժնիե Չելնի քաղաքի սրճարաններից մեկում միջադեպ է տեղի ունեցել: Հանցագործները հաստատության անձնակազմին պառկեցրել են գետնին, թալանել են սրճարանը, վախեցրել այցելուներին, իսկ կացնով էլ կտրել են ազգությամբ հայ խոհարարի մատները, հայտնում է infoteka24.ru-ն:
Ըստ տեղի լրատվամիջոցների` նման վարքի պատճառ է դարձել խոզի միսը, որը մատուցվել է ադրբեջանցի այցելուին: Վերջինս վիրավորվել է, քանի որ մահմեդականներին արգելվում է սննդի մեջ խոզի միս օգտագործել, և այսպես ասած օգնություն է կանչել: Միջադեպը տեսանկարահանվել է մոտակայքում կայանված մեքենաներից մեկում տեղադրված տեսախցիկով:
Ռուսաստանի ՆԳՆ-ն արդեն հաստատել է Թաթարստանում տեղի ունեցած միջադեպը, և արդեն իսկ հարուցել քրեական գործ խուլիգանության հոդվածով: Կան բերման ենթարկվածներ, որոնց ինքնությունը պարզվում է, իսկ միջադեպին մասնակցած և բերման չենթարկված անձանց նկատմամբ հետախուզում է հայտնաբերվել:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օմսկում տղամարդը վեճից հետո աղջկան նետել է աղբամանը
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե Ռուսաստանի Օմսկ քաղաքում տղամարդը ինչպես է վիճում մի աղջկա հետ, ապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում արջի քոթոթը հարձակվել է մարդկանց վրա
Համացանցում տեսանյութ է տարածվել հետևյալ գրությամբ. «Հայաստանում արջի քոթոթը հարձակվել է մարդկանց վրա»: Թեև տեսանյութը ն...