Մխիթարյանը իտալական «Ռոմա»-ի հետ կնքել է 1+1 ձևաչափով պայմանագիր
Մխիթարյանը իտալական «Ռոմա»-ի հետ կնքել է 1+1 ձևաչափով պայմանագիրը, թվիթերյան իր էջում գրել է իտալացի լրագրող Դավիդ Մորեսեկոն: Հայ կիսապաշտպանը «Ռոմայի» հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր, որը հնարավոր կլինի ևս մեկ տարով երկարաձգել: Հայտնի չէ, թե որքան կստանա Մխիթարյանը մայրաքաղաքային ակումբում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը, որտեղ բացակայում են իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան, ինչպես նաև գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի և Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի անունները: Հենրիխ Մխիթարյանը Խոակին Կապառոսին հայտնել է, որ այժմ արձակուրդում է, վերջին շրջանում չի մարզվել և չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները, քանի որ լավ մարզավիճակում չէ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի հավաքականն առաջին անգամ հաղթեց Էստոնիայի ընտրանուն
Քիչ առաջ հայտնել էինք, որ այսօր ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյնաի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի...
700 միլիոն եվրո. Մեսսին նոր պայմանավորվածություն է ձեռք բերել. կլքի «Բարսելոնան»
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին համաձայնության է եկել «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր City Football Group հոլդինգայի...
Նեյմարն ու ՊՍԺ-ի ևս 2 ֆուտբոլիստ վարակվել են կորոնավիրուսով
«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստներից 3-ի մոտ արձակուրդից վերադառնալուց հետո հաստատվել է Covid-19 վարակը։ Ֆրանսիական L’Equi...
Սերենա Ուիլյամսը կխաղա Մարգարիտա Գասպարյանի հետ
US Open-ի երկրորդ շրջանում Սերենա Ուիլյամսը կխաղա ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանի հետ: Մեկնարկային մրցախաղում Գասպարյան...