Մահացել են մասնաճյուղի և զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենները. սեփականատերը մանրամասնում է
Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով մահացել են մասնաճյուղի, զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենները։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գործարանի հիմնադիր-սեփականատեր Արմեն Գասպարյանը։
«Մասնաճյուղի տնօրենն է մահացել, և մասնաճյուղի զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենը։ Վիրավորները տեղափոխվել են Երևան, ասում են միջին ծանրության այրվածքներ են:
Այս պահին հոսանքազրկել ենք շենքը, խաղողի մթերման աշխատանքներ էին գնում մեծ թափով։ Մթերողներին ասել ենք, որ տանեն մյուս մասնաճյուղերում մթերեն, որպեսզի խաղողը չփչանա»- լրագրողների հետ զրույցում ասաց գործարանի հիմնադիր և սեփականատեր Արմեն Գասպարյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
Ըստ նախնական տվյալների` հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնային պայմաններում պատրաստված օղուց. ՍԱՏՄ
Այսօր առավոտյան ժամը 8:00 ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ Արմավիր բժշկական կենտրոն են տեղ...
ՀՐԱՏԱՊ. Հրդեհ՝ «Պռոշյան կոնյակի գործարան»-ում. Կա երկու զոհ և չորս տուժած
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյո...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ Երևանում. վիրավորներից մեկը հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Կանևսկոյի քրոջ տղան է
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցեր են տեղափոխվել, ըստ նախնական տե...