Տղամարդը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել 39-ամյա բնակչին, որի հետևանքով նա մահացել է
2020թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Բերդ համայնքի Վերին Կարմիր Աղբյուր բնակավայրի 9-րդ փողոցի 2-րդ փակուղու առանձնատներից մեկի մոտ, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Բերդ քաղաքի 39-ամյա բնակչի գլխի և մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից վերջինիս տեղում մահացել է։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով:
Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 39-ամյա տղամարդու սպանության կասկածանքով։
Նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
Կասկադում երիտասարդները քաշքշել և հայհոյել են ճանապարհային ոստիկանության տեսուչներին. հայտարարություն
Օգոստոսի 30-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, ն...
Ըստ նախնական տվյալների` հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնային պայմաններում պատրաստված օղուց. ՍԱՏՄ
Այսօր առավոտյան ժամը 8:00 ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ Արմավիր բժշկական կենտրոն են տեղ...
ՀՐԱՏԱՊ. Հրդեհ՝ «Պռոշյան կոնյակի գործարան»-ում. Կա երկու զոհ և չորս տուժած
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյո...