Պատահարներ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 29-ամյա վարորդը բախվել է բետոնե արգելապատնեշին եւ հայտնվել դաշտում

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 29-ամյա վարորդը բախվել է բետոնե արգելապատնեշին եւ հայտնվել դաշտում
Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:Ժամը 16։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 29-ամյա Մկրտիչ Ս-ն իր վարած ՎԱԶ…

Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 16։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 29-ամյա Մկրտիչ Ս-ն իր վարած ՎԱԶ 21101 մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով վարորդ Մկրտիչ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

[ce02554b94a71efa2019d4b92ea89504.jpg]

[e9d642363858d002ed135ee972c0c160.jpg]

[1628b7cd8d5251d9f94c37a79e8e9988.jpg]

[28c872a53f838d3006ad0bfbf68aa0ac.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250