Հայերեն տեքստը, որը կարդում է Գուրգեն Ալավերդյանը, գրված չէ սպայի կողմից. ռազմագետ
Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պաշտոնական Բաքուն կրկին կոպտորեն խախտում է միջազգային այն նորմերը, սահմանված կարգերը, որոնք վերաբերվում են գերիներին և ռազմագերիներին։ Ադրբեջանի իշխանությունը տեսանյութ է տարածել, որտեղ հայ սպան պատմում է գերի ընկնելու պատճառները։
Ակնհայտ է, որ հայերեն տեքստը, որը կարդում է Գուրգեն Ալավերդյանը, գրված չէ սպայի կողմից, և չի արտահայտում նրա դիրքորոշումը։ Չեմ ցանկանում դետալների մեջ խորանալ, որպեսզի ակամայից չվնասեմ նրա անվտանգությունը։
Գերիին, ռազմագերիին մեղադրանք առաջադրելուց հետո, նկարահանել և այն տարածելը ևս դիտարկվում է իրավունքի կոպիտ խախտում։ Գուրգեն Ալավերդյանը հենց տեսանյութում էլ ակնհայտ ենթարկվում է հոգեբանական ճնշման, քանի որ, լինելով հայկական բանակի սպա, նստեցրել են Ադրբեջանի պետական դրոշի կողքին։ Իրավունքների խախտման բազմաթիվ դրվագներով այս տեսանյութը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության բացակայությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան գիտակցության չգալով մահացել է
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավով հայտնում եմ, որ Տավու...
Փլատակների տակից դուրս բերված 3-րդ քաղաքացին մահացել է. Ֆելիքս Ցոլակյան
Փլատակներից դուրս բերվեց 3-րդ տուժածը, որը մահացած էր, ցավոք սրտի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ա...
Ադրբեջանի ՊՆ կանխատեսելի բեմադրությունը. ինչ պարզվեց լուսանկարներից
Օգոստոսի 23-ին ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր, ապա...
Եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով սպա է մոլորվել. ՊՆ
Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խի...