Այլ

Բելառուսում խաղաղ հեղափոխություն է տեղի ունենում. Տիխանովսկայան տեսակապի միջոցով ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում

Բելառուսում խաղաղ հեղափոխություն է տեղի ունենում. Տիխանովսկայան տեսակապի միջոցով ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում
Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվել են հազարավոր խախտումներով, իսկ դրանց պաշտոնական արդյունքները չեն ընդունվել բելառուս ժողովրդի կողմից: Նման հայտարարությամբ է հանդես եկել բելառուսական…

Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվել են հազարավոր խախտումներով, իսկ դրանց պաշտոնական արդյունքները չեն ընդունվել բելառուս ժողովրդի կողմից: Նման հայտարարությամբ է հանդես եկել բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան տեսակապի միջոցով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստում, որը գումարվել է օգոստոսի 9-ի ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

Նա նշել է, որ ընտրություններից հետո հազարավոր բելառուսներ դուրս են եկել աննախադեպ մասշտաբի հասնող բողոքի խաղաղ ցույցերի: Երկրի իշխանությունները, ըստ Տիխանովսկայայի, դրան պատասխանել են բռնություններով:

«Առնվազն վեց մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ անհայտ կորած են», - ասել է նա:

Տիխանովսկայան հայտարարել է նաև, որ Բելառուսում «խաղաղ հեղափոխություն» է տեղի ունենում, և կոչ է արել Եվրամիությանը և աշխարհի բոլոր երկրներին հարգել իրենց հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ 

Նա նաև խոսել է բելառուսական ընդդիմության նպատակի մասին, այն է՝ խաղաղ երկխոսության միջոցով նոր ընտրությունների հասնելը։ Նախկին թեկնածուն հավելել է, որ ընդդիմությունը պատրաստ է իշխանությունների հետ բանակցությունների համար իր ներկայացուցիչներին առաջադրել։ 

«Հայտարարում եմ իշխանությունների հետ բանակցությունների մեջ մտնելու պատրաստակամության մասին։ Պատրաստ ենք ներկայացնել մեր բանակցողներին»,- հայտարարել է նա։

Բողոքի ցույցերը Մինսկում չեն դադարում 15 օր շարունակ: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80 տոկոսը: 


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Հենց նա է ամբողջ աշխարհին լկտիորեն խաբել. Ալեքսեյ Նավալնիի եղբայրը մեղադրել է Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժշկին «ծախված» լինելու համար

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի եղբայրը՝ Օլեգ Նավալնին, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ Օմսկի հիվանդանոցի...

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250