Այլ

Մենք Ռուսաստան չենք, մենք Բելառուս ենք, և ոչ մի երկիր չպետք է ազդի մեր ժողովրդի որոշման վրա. Տիխանովսկայա

Մենք Ռուսաստան չենք, մենք Բելառուս ենք, և ոչ մի երկիր չպետք է ազդի մեր ժողովրդի որոշման վրա.  Տիխանովսկայա
Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ամերիկյան Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ անթույլատրելի է «դրսից» Բելառուսի ներքին գործերին միջամտելը։ Ինչպես…

Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ամերիկյան Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ անթույլատրելի է «դրսից» Բելառուսի ներքին գործերին միջամտելը։

Ինչպես նշում է հեռուստաալիքը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս շաբաթ կրկին խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ մտավախություններ առաջացնելով, որ Մոսկվան կարող է միջամտել Բելառուսի գործերին:

Ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ ակտիվիստները ոչ արևմտամետ են, ոչ էլ հակառուսական տրամադրություններ ունեն․ իրենց երկիրն ինքնիշխան է։

«Մենք Ռուսաստան չենք, մենք Բելառուս ենք։ Մեր ժողովուրդը ցանկանում է ապրել ժողովրդավարական երկրում, և ոչ մի երկիր չպետք է ազդի մեր ժողովրդի որոշման վրա»,- ասել է նա։

Հարցին, թե մեկ տարի առաջ կզարմանար, եթե իրեն տեսներ այն կարգավիճակում, որում այսօր հայտնվել է, նա ժպիտով դրական պատասխան է տվել։

«Իհարկե։ Ես իմ մեջ այնպիսի ուժ գտա, որը չէի կարող պատկերացնել, որ ունեմ»,- պատասխանել է նա։

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերն ու ընդդիմադիրների կողմնակիցների հանրահավաքները Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում շարունակվում են օգոստոսի 9-ին երկրում կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով ընտրողների ձայների 80 տոկոսը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Հենց նա է ամբողջ աշխարհին լկտիորեն խաբել. Ալեքսեյ Նավալնիի եղբայրը մեղադրել է Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժշկին «ծախված» լինելու համար

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի եղբայրը՝ Օլեգ Նավալնին, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ Օմսկի հիվանդանոցի...

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250