Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել: Մարդասպանի հոնորարի չափը հայտնել է Daily Storm պարբերականի աղբյուրը, գրում է lenta.ru-ն:
Նրա խոսքերով՝ նրանք խոստացել են գումար վճարել հեղինակության թիկնապահ 25-ամյա Խագան Զեյնալովին (Խան Ահմեդլինսկի)։ Նա նաև հստակեցրել է, որ Գուլիի վրա արձակված գնդակների քանակը նույնպես խորհրդանշական է. չորս գնդակները նշանակում էին չորս տարի Ռովշան Ջանիևի (Լենքորանի) մահից հետո, որի սպանության պատվիրման մեջ շատերը կասկածում էին Ադրբեջանի գլխավոր գողին:
2016 թվականի օգոստոսի 18-ին Լենքորանսկին գնդակահարվել Է Ստամբուլում։
2020թ-ի օգոստոսի 19-ին գնդակահարվեց հենց ինքը՝ Գուլիին: Հաղորդվում էր, որ սպանության պահին Գուլին նստած էր համարում՝ մեջքով դեպի դուռը ևխաղաքարտերով էր խաղում։ Սենյակում, հեղինակությունից բացի, ևս երկու մարդ է գտնվել, այդ թվում՝ նրա թիկնապահը։ Ներս մտած մարդասպան Զեյնալովի վրա ոչ ոք ուշադրություն չի դարձրել, քանի որ նա վաղուց է մտել Գուլիի շրջապատը և ձեռք բերել հեղինակութան վստահությունը: «Օրենքով գողին» սպանել են ծոծրակին և մեջքին արձակած կրակոցներով:
Նմանատիպ հոդվածներ
Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի անդամները ձերբակալվել են
Բելառուսի ընդդիմության ստեղծած Համակարգող խորհրդի գործադիր տնօրեն Անտոն Ռադնյանկովը հայտարարել է Մինսկում ոստիկանության...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանում ձյուն է տեղացել
Ներկայիս Ադրբեջանի արևմտյան շրջաններում հանգստյան օրերից սկսած կտրուկ փոխվել են եղանակային պայմանները:Ինչպես գրում է ԱՊԱ...
Մենք Ռուսաստան չենք, մենք Բելառուս ենք, և ոչ մի երկիր չպետք է ազդի մեր ժողովրդի որոշման վրա. Տիխանովսկայա
Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ամերիկյան Fox News հեռուստաալիքի եթերում հայտա...
Բելառուսում խաղաղ հեղափոխություն է տեղի ունենում. Տիխանովսկայան տեսակապի միջոցով ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում
Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվել են հազարավոր խախտումներով, իսկ դրանց պաշտոնական արդյունքները չեն ընդու...