Բելառուսի ՆԳՆ-ն հայտնել է ցույցերի մասնակիցների անհայտ կորելու վերաբերյալ տեղեկությունների ոչ հավաստի լինելու մասին
Բելառուսի ՆԳՆ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան հայտարարել է ցույցերի մասնակիրցների անհայտ կորելու վերաբերյալ տեղեկությունների ոչ հավաստի լինելու մասին։
«Մանրակրկիտ կերպով ստուգեք օգոստոսի 9-13-ը կորած քաղաքացիների մասին տեղեկությունները․ տեղեկությունները հաճախ ոչ հավաստի են լինում։
ՆԳՆ քրեական միլիցիայի աշխատակիցները ստուգել են չարտոնված զանգվածային միջոցառումների (որոնք երկրում անցկացվել են օգոստոսի 9-13-ը) մասնակիցների ավելի քան 70-ի ինքնությունը, որոնց տվյալները հրապարակվել են ТUТ.BY պորտալում եւ տարբեր սոցցանցերում։
Տեղադրված տեղեկությունները ոչ լիովին են համապատասխանում իրականությանը․ նշված քաղաքացիներից շատերը տանն են, իսկ նրանց հետախուզման մասին տեղեկությունները ժամանակին չեն հեռացվում։
Օրինակ՝ ամբողջ ցուցակից միայն մեկ կին է համարվում անհայտ կորած․ նրա հետախուզման մասին դիմումը ՆԳ մարմիններ է ստացվել օգոստոսի 6-ին։
Քաղաքացիներին խնդրում ենք տեղեկությունները ստուգել եւ ավելի քննադատաբար մոտենալ հանրային հասանելիությամբ տեղադրված տվյալներին։ Եթե մինչեւ հիմա չգիտեք, թե որտեղ են գտնվում ձեր հարազատները, ապա խնդրում ենք առաջին հերթին դիմել ոչ թե համացանցային ռեսուրսներին, այլ դիմումնով ՆԳ մարմիններին»,- նշված է Չեմոդանովայի Telegram ալիքի պաշտոնական հայտարարության մեջ։