ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատարկ բազմոց եթերում. բելառուսական պետական հեռուստաալիքները միացել են համազգային գործադուլին
Բելառուսի պետական հեռուստաալիքները և ռադիոկայանները միավորող Բելառուսի ազգային հեռուստառադիոընկերության աշխատակիցների մի մասը գործադուլ է արել ու հրաժարվել աշխատել, գրում է meduza.io կայքը։
Հաղորդվում է, որ առավոտյան ժամը 9-ից ընկերության շենքի մոտ 100 մարդ է հավաքվել՝ այդ թվում և ռեժիսորներ, օպերատորներ, ինչպես նաև անցած շաբաթ ազատման դիմում ներկայացրած նախկին աշխատակիցներ։
Նշվում է, որ ընկերության աշխատակիցները գործադուլ անցկացնելու մասին ծանուցում են ուղարկել իրենց տնօրենին՝ Իվան Էյսմոնտին։ Իրենց ուղերձում լրագրողները պահանջել են նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել, պաշտոնից զրկել ԿԸՀ ղեկավար Լիդիա Երմոշինային, դադարեցնել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունը, ազատ արձակել քաղբանտարկյալներին, ինչպես նաև վերացնել լրատվամիջոցների գրաքննությունը։ Նշվում է, որ դիմումը դեռ 55 աշխատակից է ստորագրել, այն դեպքում, երբ ընկերությունում 1500 մարդ է աշխատում։
Նշվում է, որ առավոտյան ժամը 9-ին «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերով սովորական ձևաչափով լուրերի թողարկում է հեռարձակվել, սակայն ինչ-որ պահի հեռուստաեթերը դադարեցվել է և մի քանի վայրկյան դատարկ բազմոց ցուցադրվել՝ առանց հաղորդավարների։
ՏԱՍՍ գործակալությունից հայտնել են, որ հեռուստածրագրով հայտարարված հաղորդումների փոխարեն լուրերի հին թողարկումն է եթեր գնացել։
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Բելառուսում մեկնարկել է համազգային գործադուլը, որին մասնակցում են «արդյունաբերական հսկաների» աշխատակիցները
Բելառուսում մեկնարկել է համազգային գործադուլը, որը նախօրեին «խոստացել» էին իրականացնել ցուցարարները, այս մասին հայտնում...
Սվետլանա Տիխանովսկայան պատրաստվում է իրեն Բելառուսի նախագահ հռչակել. մամուլի խոսնակ
Բելառուսում ընդդիմությունից նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարություն է պատրաստում, որում իրեն երկրի...