Գորբաչովը հայտնել է, թե որն է Լուկաշենկոյի սխալը
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը կարծում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի սխալն այն է, որ նա ուշացումով է աջակցության խնդրանքով դիմել աշխատավորներին, գրում է kp.ru կայքը։
«Լուկաշենկոն օգնության համար արտադրական ձեռնարկությունների աշխատակիցներին էր դիմել, բայց, կարծես, ուշացումով»,- հարցազրույցի ժամանակ հայտարարել է նա և հավելել, որ ԽՍՀՄ-ի գոյության վերջին շրջանում նա նույնպես դիմել է աշխատավորներին։
«Անհրաժեշտ աջակցությունը չեղավ։ Մեղադրել աշխատողներին ես ունակ չեմ»,- խոստովանել է նա։
Նախկին առաջնորդի խոսքով՝ Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններն արտերկրից ազդեցության հետևանք են։
Գորբաչովը հարցազրույցի ժամանակ խոսել է նաև ԽՍՀՄ փլուզման մասին և նշել, որ թողել է Խորհրդային Միության նախագահի պաշտոնը, որպեսզի «խուսափի պառակտումից ու ներքին պատերազմից»։
Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ձայների ընդամենը 10,12 տոկոսն է հավաքել։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
Թուրքական Անթալիայում սպանել են հայտնի ադրբեջանցի «օրենքով գող» Լոտու Գուլիին
Թուրքական Անթալիայում մահափորձի հետևանքով սպանվել է Ադրբեջանի գլխավոր քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովը, որն առավել...
Թուրքական կայքերը Անթալիայում սպանված ադրբեջանցի «օրենքով գողի» սպանությունից մանրամասներ են հայտնել
Թուրքական Sozcu պարբերականը մի քանի մանրամասներ է ներկայացրել ադրբեջանցի «օրենքով գող» եւ «Լոթու Գուլի» մականունով...