Վրաստանում միջազգային կանոնավոր ավիաչվերթների արգելքը երկարաձգվել է
Միջազգային կանոնավոր ավիաչվերթների իրականացման սահմանափակումը երկարաձգվել է և գործում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ: 1Tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է քաղաքացիական ավիացիայի գործակալության տեղեկության մեջ:
Միջազգային կանոնավոր ավիաչվերթների իրականացման սահմանափակումը չի վերաբերում Թբիլիսիի և Մյունհենի (Գերմանիա), Փարիզի (Ֆրանսիա) և Ռիգայի (Լատվիա) օդանավակայանների միջև չվերթներին:
«Եթե Վրաստանում և վերոնշյալ երկրներում չսրվի համաճարակային վիճակը, ապա «Lufthansa», «AirFrance» և «airBaltic» ավիաընկերությունները չվերթները կկատարեն սահմանված չվացուցակով:
Այլ ուղղությամբ կանոնավոր չվերթների աստիճանաբար վերականգնման մասին որոշումը կկայացվի համաճարակային վիճակից ելնելով»,- հայտարարում են գործակալությունում:
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Բելառուսում մեկնարկել է համազգային գործադուլը, որին մասնակցում են «արդյունաբերական հսկաների» աշխատակիցները
Բելառուսում մեկնարկել է համազգային գործադուլը, որը նախօրեին «խոստացել» էին իրականացնել ցուցարարները, այս մասին հայտնում...
Սվետլանա Տիխանովսկայան պատրաստվում է իրեն Բելառուսի նախագահ հռչակել. մամուլի խոսնակ
Բելառուսում ընդդիմությունից նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարություն է պատրաստում, որում իրեն երկրի...