Սվետլանա Տիխանովսկայան պատրաստվում է իրեն Բելառուսի նախագահ հռչակել. մամուլի խոսնակ
Բելառուսում ընդդիմությունից նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարություն է պատրաստում, որում իրեն երկրի նախագահ է հռչակելու, այս մասին գրում է լեհական Rzeczpospolita հրատարակությունը՝ հղում տալով թեկնածուի մամուլի քարտուղար Աննա Կրասուլինային։
Նշվում է, որ ընդդիմադիր թեկնածուի շտաբում հույս ունեն, որ արևմտյան երկրներն իրենց աջակցությունը կհայտնեն և նրան որպես պետության ղեկավար կճանաչեն։
Տիխանովսկայայի աջակիցները խոսել են նաև Բելառուսի քաղաքներում խաղաղ ցույցերի զանգվածային բնույթի մասին և ընդգծել, որ դաժան կերպով դրանք ցրելն այլևս երբեք չպետք է կրկնվի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընդդիմության թեկնածու Տիխանովսկայան երկրում իշխանության փոխանցման համար Համակարգող խորհրդի ստեղծում է նախաձեռնել և եվրոպական երկրներին կոչ արել օգնել բելառուսական իշխանությունների հետ երկխոսության կազմակերպման հարցում։
Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Պաշտոնական տվյալներով՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակիցներ, մեկ ցուցարար զոհվել է:
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Լուկաշենկոն hայտարարել է, որ ծնկի է իջնում հավաքվածների առջև
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ծնկի է իջնում Մինսկի Անկախության հրապարակում հավաքվածների առջև...
Բելառուսում մեկնարկել է համազգային գործադուլը, որին մասնակցում են «արդյունաբերական հսկաների» աշխատակիցները
Բելառուսում մեկնարկել է համազգային գործադուլը, որը նախօրեին «խոստացել» էին իրականացնել ցուցարարները, այս մասին հայտնում...