Բելառուսում մեկնարկել է համազգային գործադուլը, որին մասնակցում են «արդյունաբերական հսկաների» աշխատակիցները
Բելառուսում մեկնարկել է համազգային գործադուլը, որը նախօրեին «խոստացել» էին իրականացնել ցուցարարները, այս մասին հայտնում է NEXTA Live թելեգրամյան ալիքը։
Հրապարակված տեսանյութերում և լուսանկարներում երևում է, որ ամբողջ Բելառուսով տարբեր ձեռնարկությունների աշխատակիցներ աշխատանքի չեն գնացել և դրա փոխարեն հավաքվել ու բողոքի ցույց են անցկացնում։
Մասնավորապես՝ գործադուլ են անում Բելառուսի ավտոմոբիլային գործարանի՝ «ԲելԱԶ»-ի, կալիումային պարարտանյութեր արտադրող «Բելառուսկալիյ»-ի, Մինսկի տրակտորի գործարանի, «Բելկարդ»-ի և այլ խոշոր գործարանների աշխատակիցները։
Ինչպես հայտնում է Tut.by կայքը, նրանք պահանջում են դադարեցնել ուժայինների կողմից ցուցարարների նկատմամբ բռնությունը, մեղավորներին պատասխանատվության ենթարկել, նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել, նոր ընտրություններ անցկացնել, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մինսկում նախօրեին ժամանակակից Բելառուսի պատմության մեջ ամենազանգվածային բողոքի ցույցն է անցկացվել։ Tut.by կայքի գնահատականներով` իր ձայնը բարձրացնելու համար փողոց է դուրս եկել Բելառուսի առնվազն 200 000 քաղաքացի։
Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
[4288663c346a636de0b229b3338b3e7c.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Լուկաշենկոն hայտարարել է, որ ծնկի է իջնում հավաքվածների առջև
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ծնկի է իջնում Մինսկի Անկախության հրապարակում հավաքվածների առջև...
Սվետլանա Տիխանովսկայան պատրաստվում է իրեն Բելառուսի նախագահ հռչակել. մամուլի խոսնակ
Բելառուսում ընդդիմությունից նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարություն է պատրաստում, որում իրեն երկրի...