Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Ուկրաինայում հավաք է անցկացնում
Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 10 ներկայացուցիչ այս գիշեր մեկնել է Ուկրաինայի Խարկով քաղաք, որտեղ երկշաբաթյա համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի Ուկրաինայի ընտրանու հետ: Հայտնում է Armsport.am-ը:
Հավաքի ընթացում նախատեսված են նաև սպարինգ մենամարտեր: Մարզիչներ Ռաֆայել Մեհրաբյանի, Ռոբերտ Պետրոսյանի և Սարգիս Նիկողոսյանի գլխավորությամբ արտասահմանյան հավաքին կմասնակցեն 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 57 կգ քաշայիններ Արթուր Բազեյանը և Ժորժիկ Մարությանը, 63 կգ քաշայիններ Բենիկ Նիկողոսյանը և Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշայիններ Արմեն Մաշակարյանն ու Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը և 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:
Ուկրաինա մեկնելուց առաջ Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ պատվիրակության անդամները կորոնավիրուսի թեստեր են հանձնել: Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո սա հայ բռնցքամարտիկների առաջին միջազգային ուսումնամարզական հավաքն է:
Նմանատիպ հոդվածներ
Արմեն Շահգելդյանը դադարեցրել է գործունեությունը ՀՖՖ-ում
«Սևան» ՖԱ-ի փոխնախագահ Արմեն Շահգելդյանը հայտարարություն է տարածել․ «Հարգելի ֆուտբոլասերներ, հանդիսանալով ՀՖՖ գործադիր կ...
«Բավարիան» 8-2 հաշվով ջախջախեց «Բարսելոնային»
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բավարիան» Լիսաբոնում մրցեց «Բարսելոնայի» հետ և 8-2 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ...
«Արարատ»-ի երկու թիմերի 8 ֆուտբոլիստ և 3 մարզիչ վարակվել են կորոնավիրուսով
«Արարատ» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է. «Ցավոք, կորոնովիրուսային համավարակը չշրջանցեց նաև «Արարատ» ֆուտբոլային ակում...
Բարոյական չեմ համարում շարունակել գործունեությունս. Տիգրան Հակոբյան
ՀՖՖ-ի գործադիր կոմիտեի անդամ, մրցավարական կոմիտեի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով ֆուտբոլա...