«Բավարիան» 8-2 հաշվով ջախջախեց «Բարսելոնային»
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բավարիան» Լիսաբոնում մրցեց «Բարսելոնայի» հետ և 8-2 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ կատալոնացիների նկատմամբ:
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 4-րդ րոպեին. Թոմաս Մյուլերը գրավեց կատալոնացիների դարպասն ու առաջ մղեց մյունխենցիներին: 3 րոպե անց Դավիդ Ալաբան, անհաջող փորձելով հեռացնելով գնդակը տուգանայինից, այն ուղարկեց սեփական դարպասը:
21-ից 31-րդ րոպեներին մյունխենցիները ևս 3 գնդակ ուղակեցին «Բարսելոնայի» դարպասը. Իվան Պերիշիչը, Սերժ Գնաբրին և Մյուլերը դարձան գոլերի հեղինակ, վերջինս դուբլ ձևակերպեց ու թիմերն ընդմիջման գնացին 4-1 հաշվի պայմաններում:
Երկրորդ կեսը «Բարսելոնան» ավելի ակտիվ սկսեց ու կարողացավ մեկ գնդակ ետ բերել: Աչքի ընկավ Լուիս Սուարեսը, սակայն դրանից հետո դարձյալ գոլ խփեց միայն «Բավարիան»: Տեր Շտեգենի դարպասը գրավեցին Ջոշուա Կիմիխը, Ռոբերտ Լևանդովսկին և Ֆիլիպե Կոուտինյոն, որը դուբլ ձևակերպեց:
Այսպիսով, «Բավարիան» պայքարը կշարունակի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: