Բարոյական չեմ համարում շարունակել գործունեությունս. Տիգրան Հակոբյան
ՀՖՖ-ի գործադիր կոմիտեի անդամ, մրցավարական կոմիտեի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով ֆուտբոլային գերատեսչությունում իր գործունեությունը դադարեցնելու մասին։
«Հարգելի՛ գործընկերներ և ֆուտբոլային հասարակություն, Հանդիսանալով գործադիր կոմիտեի անդամ, մրցավարական կոմիտեի նախագահ և, ընդգրկված լինելով պայմանավորված խաղերի կոմիտեի կազմում, հայտնում եմ ձեզ, որ, պայմանավորված վերջին զարգացումներով, բարոյական չեմ համարում շարունակել գործունեությունս, քանի որ ընտրություններին մասնակցել են ակումբներ ,որոնց խաղերը եղել են պայմանավորված:Հետևաբար ընտրությունները համարում եմ ոչ լեգետիմ: Հատուկ կցանկանամ ընդգծել, որ իմ որոշումը չունի քաղաքական դրդապատճառներ: Համոզված եմ,որ որոշ շահագրգիռ շրջանակներ փորձելու են իմ անձը կապել քաղաքականության հետ: Ինձ բացառապես հետաքրքրում է ոլորտի զարգացումը»,- գրել է Հակոբյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ովքեր են վերջին 15 տարիների Հայաստանի 10 ամենաթանկ ֆուտբոլիստները
Transfermarkt պարբերականի վարկածով՝ Հենրիխ Մխիթարյանը վերջին 15 տարիների Հայաստանի ամենաթանկ ֆուտբոլիստն է։ Վերջինիս տրա...
«Բավարիան» 8-2 հաշվով ջախջախեց «Բարսելոնային»
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բավարիան» Լիսաբոնում մրցեց «Բարսելոնայի» հետ և 8-2 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ...
Կարծում եմ, որ «Նոան» Հայաստանում ամենակազմակերպված թիմերից մեկն է. Բերեզովսկի
Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին Sports.kz կայքին տված հարցազրույցում կիսվել է իր կարծիք...
Արմեն Շահգելդյանը դադարեցրել է գործունեությունը ՀՖՖ-ում
«Սևան» ՖԱ-ի փոխնախագահ Արմեն Շահգելդյանը հայտարարություն է տարածել․ «Հարգելի ֆուտբոլասերներ, հանդիսանալով ՀՖՖ գործադիր կ...