Վրաստանը հերքում է իր մասնակցությունը Բեյրութում տեղի ունեցած պայթյունին

Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը հայտնում է, իրենք որևէ առնչություն չունեն Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետ, սակայն միևնույն ժամանակ հաստատել, որ 2013 թվականին նավը Բաթումից ամոնիումի  նիտրատ է փոխադրել Մոզամբիկ, որը, սակայն, արդյունքում հայտնվել է Լիբանանում: 

Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, ծովային տրանսպորտի գործակալությունը նշել է, որ ամոնիումի նիտրատը Վրաստանի կողմից արտահանվող հիմնական ապրանքներից է, և որ այդ բեռը 7 տարի առաջ ուղարկվել է Բաթումի նավահանգստից, Մոլդովայի դրոշի ներքո նավարկող Rhosus նավով։

 

«Վրաստանի նավահանգիստները լիովին համապատասխանում են անվտանգության միջազգային չափորոշիչներին և կանոնավոր ստուգվում, իսկ բեռների փոխադրման և պահպանման տեխնոլոգիան մտնում է ընդունող երկրի իրավասությունների մեջ, այլ ոչ թե արտահանողի»,-հայտնել են Վրաստանում։

Քաղաքականություն