Ծառուկյանի հիմնադրամը միջոցներ կհատկացնի Բեյրութում պայթյունից տուժած հայերին
Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Այդ մաիսն ֆեյսբուքյան գրառում է արել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«ԲՀԿ նախագահը Վեհափառի հետ զրույցում իր ցավակցությունն է հայտնել հզոր պայթյունների հետևանքով լիբանանահայ մեր հայրենակիցների մահվան կապակցությամբ: Գագիկ Ծառուկյանը նշել է, որ որպես հայ, որպես քրիստոնյա, խորը ցավ է ապրում եղբայրական Լիբանանում տեղի ունեցած ողբերգության համար: ԲՀԿ նախագահը Արամ Առաջինի հետ հեռախոսազրույցում հայտնել է իր անվերապահ զորակցությունը՝ հավելելով, որ այսօր ևեթ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը ֆինանսական միջոցներ կհատկացնի աղետից տուժած մեր հայրենակիցներին, համայնքային կառույցներին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը: Եվս մեկ անգամ հայտնելով իր անվերապահ աջակցությունը՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ մշտապես պատրաստ է գործի դնել բոլոր ջանքերը Սփյուռքի ամենաամուր և ամենակենսունակ համայնքերից մեկին տագնապալի այս շրջանում ձեռք մեկնելու և աջակցելու համար»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Հայկ Մարության
Շատ հաճախ լինում է այնպես, որ շինթույլտվությունից շեղում է տեղի ունենում: Նույնը տեղի է ունեցել նաև Մաշտոցի պուրակի կառո...
Ադրբեջանական հաքերները ներթափանցե՞լ են ՀՀ կառավարական ներքին ցանց. ԱԱԾ-ն այս րոպեներին փորձում է պարզել
«ԱԱԾ աշխատակիցները այս րոպեներին աշխատանքներ են տանում, որպեսզի պարզեն, թե հարձակումն իրականում եղել է, թե ոչ և ինֆորմաց...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Իրականությանը չի համապատասխանում. ՊՆ խոսնակը` թուրքական կործանիչների` ՀՀ սահմանին մոտենալու լուրի մասին
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Ադրբեջա...