Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները
ՀՀ ոստիկանությունը քննարկման է ներկայացրել ստեղծվող պարեկային ծառայության պարեկների նոր ամսական աշխատավարձերի սահմանաչափերը։
Ոստիկանությունը նշել է, որ նոր ստեղծվող պարեկային ծառայության գրավչության բարձրացման, ծառայությունում պարեկների մոտիվացման եւ արդյունավետ գործունեության ապահովման նպատակով նախատեսվում է զգալի չափով բարձարցնել նոր պարեկային ծառայության պարեկների եւ արտաքին ծառայությանն առնչվող մյուս ծառայողների ամսական աշխատավարձների չափերը։
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի, մարզային վարչությունների ենթակա բաժինների ՊՊԾ դասակների նոր ընդունվող՝ 0-2 տարի կամ 2-5 տարի զինծառայության ստաժով շարային կրտսեր տեսուչների ներկայիս ամսական աշխատավարձի չափերը, ներառյալ սահմանված լրավճարը եւ հավելումները կազմում են, համապատասխանաբար ըստ զինծառայության ստաժների՝ 190 հազար 552 դրամ եւ 192 հազար 921 դրամ։
Որոշման նախագծով առաջարկվող հավելումների հաստատման դեպքում պարեկային ծառայությունում վերը նշված զինծառայության ստաժներով նոր ընդունվող կրտսեր պարեկների ամսական աշխատավարձները, համապատասխանաբար ըստ ստաժների, կազմելու է՝ 320 հազար դրամ եւ 325 հազար 584 դրամ։
Ոստիկանության լեյտենանտ կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 371 հազար 373 դրամի չափով։
Ոստիկանության ավագ լեյտենանտ կոչումով եւ 5-10 տարվա ստաժով պարեկի ամսական աշխատավարձը կազմելու է 402 հազար 181 դրամ։
Բացի այդ պարեկային ծառայության ծառայողներին, որակյալ ծառայության դեպքում, տրվելու են նաեւ ամսական պարգեւատրումներ, որի տարեկան ֆոնդը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափերի 30 %-ի սահմաններում։
Նմանատիպ հոդվածներ
Իրականությանը չի համապատասխանում. ՊՆ խոսնակը` թուրքական կործանիչների` ՀՀ սահմանին մոտենալու լուրի մասին
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Ադրբեջա...
ՀՐԱՏԱՊ. Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Հայկ Մարության
Շատ հաճախ լինում է այնպես, որ շինթույլտվությունից շեղում է տեղի ունենում: Նույնը տեղի է ունեցել նաև Մաշտոցի պուրակի կառո...
Ադրբեջանական հաքերները ներթափանցե՞լ են ՀՀ կառավարական ներքին ցանց. ԱԱԾ-ն այս րոպեներին փորձում է պարզել
«ԱԱԾ աշխատակիցները այս րոպեներին աշխատանքներ են տանում, որպեսզի պարզեն, թե հարձակումն իրականում եղել է, թե ոչ և ինֆորմաց...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...