Լոռու մարզպետն ամենավերջին պաշտոնյան է, ով կարող է իմ հասցեին մեղադրանքներ հնչեցնել. Մամիկոն Ասլանյան. ArmDaily

Երեկ Լոռու մարզպետ Արդրեյ Ղուկասյանը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին մեղադրել էր անսկզբունքայնության և անկարողության մեջ:

ArmDaily.am-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասաց. «Լոռու մարզպետն ամենավերջին պաշտոնյան է, ով կարող է իմ հասցեին մեղադրանքներ հնչեցնել: Լոռու մարզպետը թող իր գործառույթները կատարի, մենք էլ մեր գործառույթներն առանց իր օգնության միշտ իրականացրել ենք: Երբ իր օգնության կարիքը կզգանք, կկանչենք, կգա՝ մեզ կօգնի: Առայժմ թող ինքը մնա իր պաշտոնի մեջ, իրեն դրսևորի որպես հոգատար մարզպետ: Թող անվանարկելու, և իր անձին ավելորդ կարևորություն հաղորդելու սինդրոմից մի քիչ դուրս գա, որովհետև ես էլ ինձ կարող եմ գովերգել կամ հերոս ցույց տալ, բայց գործով է պետք զբաղվել: Ավելի լավ է իր կատարած դատարկ գործողությունները ինչ-որ հերոսության չվերագրի, քանի որ այդ տաղավարի ապամոնտաժման աշխատանքները սկսել ենք մենք, մարդկանց տեղեկացրել ենք, որ պետք է հանվի, որպեսզի կոնֆլիկտ չառաջանա:  Վանաձորի քաղաքապետարանը ոչ իմ, ոչ մարզպետի պապական տունը չէ, դա հանրային շենք է, Վանաձորի քաղաքացիների շենքն է, և որևէ մեկը` լինի դա մարզպետ, քաղաքապետ կամ մեկ ուրիշ, իրավունք չունի իրեն նման կերպ պահելու: Ես հիմա մտածում եմ, որ իր այդ պահվածքը կունենա նաև իրավական հետևանքներ»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Քաղաքականություն

Պատահարներ