Քաղաքականություն

«Աստծո սիրուն, դադարեցրեք». Մամեդյարովը` լրագրողներին

«Աստծո սիրուն, դադարեցրեք». Մամեդյարովը` լրագրողներին
Ադրբեջանական լրատվականները կապվել են երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ և փորձել իմանալ նրա կարծիքը երկրի նախագահ Իլհամ Ալիևի` իր և իր ղեկավարած գերատեսչության աշխատանքի վերաբերյալ…

Ադրբեջանական լրատվականները կապվել են երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ և փորձել իմանալ նրա կարծիքը երկրի նախագահ Իլհամ Ալիևի` իր և իր ղեկավարած գերատեսչության աշխատանքի վերաբերյալ դժգոհությունների մասին, հայտնում է minval.az-ը: 

 

Ինչպես նշում է լրատվականը` արտգործնախարարը ոչ մի հստակ պատասխան չի տվել լրագրողներին:

«Աստծո սիրուն, դադարեցրեք: Դուք ուրիշ հարցեր չունե՞ք: Դա ի՞նչ հարց է: Եվ ինչպե՞ս կարելի է ինչ-որ բանի մասին հարցնել այսպիսի ժամանակ: Վաղը զանգահարեք Լեյլա Աբդուլաևային (Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն է), թող նա պատասխանի այդ հարցին»,-ասել է Մամեդյարովը:

 

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ դժգոհություն է հայտնել երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքի հետ կապված: Նա ընդգծել է, որ նախարարը պետք է Հայաստանի հետ պայմանավորվեր Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, բայց, ցավոք, մինչ այժմ նպատակի չի հասել, քանի որ Հայաստանը դեռ չի կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:

 

Ալիևը նշել է, որ արտաքին գործերի նախարարը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին, երբ սկսվել են իրադարձությունները Ադրբեջանի և Հայաստանի սահմանին:

Նմանատիպ հոդվածներ

ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250