Արաբկիրի թաղապետը 150 տոկոսի չափով պարգևատրվել է. աշխատակիցները բողոքում են
Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցները այսօր՝ հուլիսի 16-ին բողոքի ակցիա էին իրականացնում։
Բողոքի պատճառն այն էր, որ աշխատակիցների խոսքով, իրենք ստացել են 15-20 տոկոս եռամսյակային պարգեւավճար, մինչդեռ թաղապետ Արամ Դանիելյանը պարգեւատրվել է աշխատավարձի 150 տոկոսի չափով, հայտնում է News.am-ը:
Թաղապետ Արամ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեղի է ունեցել եկամուտների թերի հավաքագրում (83%), բացի այդ պարգեւավճար տրվում է լավ աշխատանքի համար, իսկ բողոքող աշխատակիցների աշխատանքային ծանրաբեռնվածությունը թերի է եղել եւ չնայած դրան՝ նրանք ստացել են 100% աշխատավարձ:
Բացի այդ նա նշեց, որ բացի իրենից 100 եւ ավելի տոկոս պարգեւավճար են ստացել գրեթե բոլոր բաժինների պետերը, քանի որ աշխատել են նաեւ ոչ աշխատանքային օրերին։
Թաղապետը նշեց նաեւ, որ պարգեւավճարների ֆոնդի մի մասը քաղաքապետարանն ուղղել է ծերերին սոցիալական աջակցություն տրամադրելուն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...
Ի՞նչ է կատարվում սահմանին. ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս...
Անհապաղ հրադադար հաստատել. Սերգեյ Լավրովի կոչը` Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:Այսօր Լ...
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշ...