Քաղաքականություն

Ալիևը պաշտոնից ազատել է Մամեդյարովին. պաշտոնական

Ալիևը պաշտոնից ազատել է Մամեդյարովին. պաշտոնական
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնից ազատել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին: Ալիևը արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Ինչպես հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը արտաքին…

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնից ազատել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին: Ալիևը արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Ինչպես հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը արտաքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի երկրի կրթության նախարար Ջեյհուն Բայրամովը:

 

Մամեդյարովը Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականից: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան կոշտ քննադատության էր ենթարկել: Ալիևը նախարարների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես ասել էր, որ հուլիսի 12-ին չի կարողացել գտնել Էլմար Մամեդյարովին:

Նմանատիպ հոդվածներ

ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250