«Հրապարակ». Էդմոն Մարուքյանի եղբայրը ազատվել է աշխատանքից
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Իշխանությունների անհանդուրժողականությունն ու վրեժխնդրությունը սահմաններ չունի. պարզվում է` Էդմոն Մարուքյանի եղբայր Քրիստ Մարուքյանը, որն աշխատում էր Լոռիում գտնվող Հայաստանի մանուկների բարեգործական հիմնադրամում՝ որպես ՍՄԱՐԹ կենտրոնի տնօրեն, ազատվել է աշխատանքից։ «Դա, ըստ էության, համընկել է այն ժամանակահատվածի հետ, երբ Էդմոն Մարուքյան-«Իմ քայլը» լարված հարաբերություններ էին»,- ասաց մեր աղբյուրը: Կարծում եք` իշխանությունների հորդորո՞վ է ՀՄԲՀ-ն նման որոշում կայացրել։ «Ինչո՞ւ ոչ՝ ո՛չ վարչապետից, ո՛չ փոխվարչապետից հեռու չէ նման ձեռագիրը»: ԼՀԿ-ից հաստատեցին, որ Քրիստ Մարուքյանն ազատվել է աշխատանքից, բայց չմեկնաբանեցին պատճառները»:
Նմանատիպ հոդվածներ
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշ...
Ի՞նչ է կատարվում սահմանին. ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս...
Անհապաղ հրադադար հաստատել. Սերգեյ Լավրովի կոչը` Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:Այսօր Լ...
ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...