Քաղաքականություն

ԱԺ-ն ընդունեց առողջության հիմքով ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված պատգամավորների գրավոր քվեարկության օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց առողջության հիմքով ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված պատգամավորների գրավոր քվեարկության օրինագիծը
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հայկ Գևորգյանի և Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացված «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու…

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հայկ Գևորգյանի և Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացված «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծին կողմ քվեարկեց 80, դեմ 18 պատգամավոր։

Հիշեցնենք, որ նախագծի զեկուցող Վահագն Հովակիմյանը հայտարարել էր, թե առաջարկում են ընդհանրապես առողջական հիմքով ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորներին գրավոր քվեարկելու իրավունք տալ։ Այս առաջարկին դեմ էին «Իմ քայլը» խմբակցության մի շարք այլ պատգամավորներ, այդ թվում նախագծի համահեղինակ  Վլադիմիր Վարդանյանը, որը հայտարարեց, որ նախագիծը կլրամշակվի մինչև երկրորդ ընթերցում։ Ըստ նրա՝ այն պետք է վերաբերի միայն համաճարակով պայմանավորված՝ իրավասու մարմնի ցուցումով մեկուսացման ու ինքնամեկուսացման մեջ գտնվող պատգամավորներին։

Նմանատիպ հոդվածներ

ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250