Իրանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում մնում է անփոփոխ. Իրանի ԱԳՆ խոսնակ
Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան տարածաշրջանի շուրջ վեճի առնչությամբ Իրանի դիրքորոշումը չի փոխվել: Այս մասին հայտնել է հարևան երկրի ԱԳՆ խոսնակ Աբբաս Մոսավին, փոխանցում է IRNA գործակալությունը։
Շեշտելով երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու և վեճերը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը՝ Մոսավին հավելել է․
«Հավատում ենք, որ հարևան երկու երկրներն իրենց վեճերը պետք է կարգավորեն խաղաղ ճանապարհով: Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես հայտարարել է խնդրի լուծմանն աջակցելու պատրաստակամության մասին»։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Հուլիսի 12-ին Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել:
Ադրբեջանական կողմը հրետանակոծությունը շարունակել էր նաև հուլիսի 13-ին։ Ադրբեջանական ԶՈՒ-ն 120 մմ տրամաչափի ականանետից 3 արկ էր արձակել Չինարիի ուղղությամբ. արկերից մեկն ընկել էր տան վրա, երկուսը՝ բակում, տուժածներ չկա, հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Ադրբեջանական կողմը հայտնել է մարտական կորուստների մասին․ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվել է արդեն 4 զինծառայողի մահվան մասին տեղեկություն։ Հայկական կողմում 3 զինծառայող բեկորային վնասվածք է ստացել, վիրավորվել է նաև սահմանային ծառայություն իրականացնող 2 ոստիկան: Նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշ...
Ի՞նչ է կատարվում սահմանին. ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս...
Անհապաղ հրադադար հաստատել. Սերգեյ Լավրովի կոչը` Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:Այսօր Լ...
Ովքեր կարող են բաց տարածքներում դիմակ չկրել. պարետը նոր որոշում է ընդունել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ լրացում կատարելու մասին:«Ղե...