Հայտնի է, թե ովքեր են կոտրել վարչապետի պաշտոնական կայքը. Սամվել Մարտիրոսյանը` մանրամասնում է
Ադրբեջանցի հաքերները կոտրել են վարչապետի պաշտոնական կայքը՝ primeminister.am-ը: Տեղակատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ ադրբեջանցիների թիրախում են հայտնվել նաև gov.am, e-gov.am կայքերը:
«Կոտրել են «Anti-Armeni» ադրբեջանական թիմի մասնակիցները: Դա հակերային հայտնի թիմ է, որը տարիներ շարունակ գործում է Հայաստանի դեմ: Կայքերի վրա նրանք ադրեբջանական քարոզչական նյութեր են տեղադրել: Բայց մեր մասնագետները շատ արագ կայքերն անջատել են սերվերից, այսինքն՝ այդ քարոզչական նյութերը երկար չեն մնացել»,- ասաց Մարտիրոսյանը:
Մեզ հետ զրույցում նա նշեց, թե մանրամասն չի տիրապետում՝ ադրբեջանցիներին ինչպես է հաջողվել կոտրել կայքերը: «Ես դա չգիտեմ, այդ տեղեկատվությունը ԱԱԾ-ն է տնօրինում»,- հավելեց տեղեկատվության անվտանգության մասնագետը:
Նմանատիպ հոդվածներ
Անհապաղ հրադադար հաստատել. Սերգեյ Լավրովի կոչը` Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:Այսօր Լ...
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշ...
Ի՞նչ է կատարվում սահմանին. ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս...
ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...