«Ժողովուրդ». Աղվան Հովսեփյանի մասով ՔԿ-ում քրգործ է քննվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեում նույն մարմնի նախկին նախագահ եւ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի մասով քրեական գործ է հարուցված եղել եւ քննվել, սակայն այլ ընթացք է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի մի շարք քննիչներ ասել են, որ հենց Աղվան Հովսեփյանի՝ Քննչական կոմիտեի նախագահ լինելու տարիներին են նշանակվել, պաշտոն ստանձնել՝ հարց բարձրացնելով, որ ճիշտ չէ՝ Աղվան Հովսեփյանի մասով քրեական գործը քննվի հենց Քննչական կոմիտեում: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔԿ ղեկավարությունը, հաշվի առնելով այդ հանգամանքը, որոշում է կայացրել քրեական գործն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն: «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց պարզել, թե կոնկրետ որ հոդվածով է քրեական գործ հարուցվել Աղվան Հովսեփյանի նկատմամբ, կամ ինչու է Քննչական կոմիտեի նախկին նախագահը հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, սակայն ակնհայտ է, որ այդ ամենը կապ ունի հենց իր պաշտոնական գործունեության հետ, եւ թերեւս իրավապահներին այդ մասով մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց ՀՔԾ՝ հասկանալու համար՝ արդյոք իրենց մոտ Աղվան Հովսեփյանի մասով քրեական գործ քննվում է, թե ոչ, սակայն, ի պատասխան, ՀՔԾ-ն չմեկնաբանեց: Հույժ գաղտնի տեղեկություն է»:
Նմանատիպ հոդվածներ
Խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում. Ամրամ Մակինյան
Վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սեւանի Հարսնաքար...
«ԲՀԿ», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազությունում
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են դիմել...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. Նիկոլ Փաշինյան
Հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույ...
ՀՐԱՏԱՊ. Դիմակ չդնելու համար 20 000 և 50 000 դրամի տուգանքների նախագիծը հանվել է շրջանառությունից
Բաց տարածքներում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը 20․000 դրամ դարձնելու, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմա...