Շուտով սկսվելու են հակահամաճարակային կանոնների խախտումների տուգանքների բռնագանձումները․ Փաշինյան
Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով հարուցված վարչական իրավախտումների ընթացակարգը մոտենում է այն փուլին, երբ դիմակ կրելու կանոնները խախտելու համար արձանագրված տուգանքները պետք է սկսեն բռնագանձվել։Պարետատան նիստից հետո այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քննարկում ենք նաև օրենսդրական այնպիսի փոփոխություններ մտցնելը, որով տուգանքի նշանակումից մինչև գանձելու պահը առավել կարճ կտևի։
Նորից եմ ասում, որ այս միջոցներին գնում ենք ոչ թե քաղաքացիներին տուգանելու համար, քավ լիցի, մեր խնդիրը չէ որևէ մեկին տուգանելը։ Պարզապես ուզում ենք ասել, որ մեզնից յուրաքանչյուրը ունի չտուգանվելու հնարավորություն և նույնիսկ երաշխիք, և այդ երաշխիքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է»,- նշեց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանը չուշացավ. հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները: «Մոնթե Մելքոնյան» անվանումով հայ կիբեր բանակը ֆ...
«ԲՀԿ», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազությունում
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են դիմել...
Խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում. Ամրամ Մակինյան
Վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սեւանի Հարսնաքար...
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...