Որտե՞ղ եք տեսել, որ քաղաքական հետապնդման զոհին դատարանը հրաժարվի կալանք տա․ վարչապետը ՝ Ծառուկյանի հետ կապված քրգործի մասին
Ասում եք՝ քաղաքական հետապնդում եք իրականացնում. մենք տեսել ենք 30 տարի քաղաքական հետապնդումը, էդ որտե՞ղ եք տեսել, որ քաղաքական հետապնդման զոհին դատարանը հրաժարվի կալանք տա: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական գործին:
«Բա մեզ ինչի՞ չէին հրաժարվում կալանավորել: Բա ասեին՝ չէ, չենք կալանավորում: Վիզները կոլորեին 5 րոպեում, սեղանի տակից դուրս չէին գալիս:
Առավոտից երեկո ճամարտակում եք հակակշիռների ու փոխզսպումների մասին. հակակշիռներն ու փոխզսպումը 4 ակնանի տրակտոր է՞, թե՞ հեծանիվ է: Բայց այստեղ կա ուրիշ պրոբլեմ. Պետք է հասկանանք, թե այդ դատավորներն ովքե՞ր են:
Էլի եմ ասում՝ մենք ապօրինի ազդեցություններից հրաժարվում ենք դատական համակարգի նկատմամբ, բայց դա նշանակում է, որ այդ հին ազդեցության համակարգերը պետք է շարունակեն գործե՞լ: Թող դրսեւորվեն եւ մենք ցույց տանք, թե ով ով է:
Էլի ասում են՝ ինչու դատարանների հարցը մինչեւ հիմա լուծված չի. լուծված չի, որովհետեւ մենք չենք ուզեցել եւ չենք ուզում խամաճիկային հին համակարգը փոխարինել նոր խամաճիկային համակարգով: Մենք ուզում ենք, որ երկրում լինի իրական անկախ դատարան: Այն ատավորը, որ իր համոզմունքով եւ խղճով եւ առանց կողմնակի ազդեցությունների, առանց հին կոռուպցիոն կապերի, առանց հին նոստալգիայի կկայացնի որոշում, նա մեր գ;լխի վրա տեղ ունի: Այդ դատավորը այս երկրի, պետության հենասյունն է: Մենք ամեն ինչ անելու ենք նրան պաշտպանելու եւ մյուսներին դատական համակարգից դուրս շպրտելու համար: Ոչ մի բան մեզ չի կանգնեցնի»,-հայտարարեց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 22...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, 814 պացիենտ առողջացել է
Հունիսի 26-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ն` առողջացած, 410-...
Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Այս մա...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. ապաքինվել է 762 անձ
Հայաստանում հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...