Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակման որոշում կայացրած դատավորին թիկնապահ է տրամադրվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակման որոշում կայացնելուց հետո Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանին թիկնապահ է տրամադրվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:
«Բարձրագույն դատական խորհրդի կողմից ստացված գրության հիման վրա ոստիկանությունը ապահովում է Արսեն Նիկողոսյանի անվտանգությունը օրենքով սահմանված կարգով»,- նշեցին ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց՝ 2 միլիարդ դրամ գրավ կիրառելուց հետո դատավոր Արսեն Նիկողոսյանի նկատմամաբ աննախադեպ հարձակում սկսվեց, ինչի արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը դիմեց ոստիկանություն՝ դատավորի անձեռնմխելիությունն ապահովելու խնդրով:
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանը չուշացավ. հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները: «Մոնթե Մելքոնյան» անվանումով հայ կիբեր բանակը ֆ...
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...