Այսօր գնում է՝ քաղաքական կանվանեք ճնշում, հաշվեհարդար, թե բեսպրեդել կանվանեք, բայց բացարձակ քաղաքական բնույթ է կրում այս ամենը․ Աբովյան
Նորմալ, դրական և կոնստրուկտիվ քննարկման մեջ ենք ընդդիմադիր գործընկերների հետ, այս պահին գնում են քննարկումներ: Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանի մոտ, որտեղ քննվում է «ԲՀԿ» առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
Նա այլ մանրամասներ չհայտնեց՝ խոստանալով քննարկման ավարտին տեղեկացնել:
Ինչ վերաբերում է Ծառուկյանին կալանավորելու միջնորդությանը, Արման Աբովյանն ասաց.
«Առայժ ոչ մի տեղեկության չեմ տիրապետում, թե ինչ է կատարվում դատարանի ներսում, իրավական պրոցես է ընթանում: Դատարանից ունենք մի ակնկալիք, որ պաշտպանի ՀՀ քաղաքացիների շահերը»։
Ըստ նրա, եթե կալանավորման որոշում կայացվեց, ապա դա կլինի քաղաքական հետապնդումների և տոտալ ճնշումների տրամաբանության մեջ։
«Այսօր մենք լսեցինք խոստովանություն, որ, այո, ՀՀ-ում այսօր գնում է՝ քաղաքական կանվանեք ճնշում, հաշվեհարդար, թե բեսպրեդել կանվանեք, բայց բացարձակ քաղաքական բնույթ է կրում այս ամենը»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...