Մարությանը 2019–ին ձեռք է բերել 3 անշարժ գույք` բոլորը Չեխիայի Հանրապետությունում. Թեհմինա Վարդանյան
Հայկ Մարությանի նոր ձեռքբերումները: Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։ Նա մասնավորապես նշել է.
«Կարծեցիք քաղաքային տնտեսության ձեռքբերումնե՞րը նկատի ունեմ: Իհարկե` ոչ: Վերջինիս համար, կարծես թե, դրա ժամանակը չի:
2019 թվականին Մարությանների ընտանիքը ձեռք է բերել թվով 3 անշարժ գույք` բոլորը Չեխիայի Հանրապետությունում:
Հայրենասիրական տենդով տառապող Մարությանը, իր քաղաքական թիմի հետ միասին, հադես է գալիս զանազան պաթոսային ելույթներով և սփյուռքի հայրենակիցներին մշտապես կոչ անում վերադառնալ և ապրել այլևս Նոր Հայաստանում, ներդրումներ անել ու զարկ տալ երկրի զարգացմանը: Բայց, արի ու տես, այս մարդն իր ապագան ամենևին չի կապում Հայաստանի ու Երևանի հետ:
Հիշեցնեմ, որ պաշտոնը ստանձնելու պահին Հայկ Մարությանը հայտարարագրել է թվով 21 անշարժ գույք, որից միայն 4-ն են Հայաստանում` Երևանում: Մնացած 17-ը ևս գտնվում են Չեխիայի Հանրապետությունում: Դրան գումարվեցին իր պաշտոնավարման ընթացքում նոր ձեռքբերված ևս երեքը արտասահմանյան անշարժ գույքի թիվը հասցնելով 20ի:
Դե, իհարկե, հասկանալի է դառնում, որ կառավարումը տապալելու արդյունքում, հավանաբար, բնակություն կհաստատեն այն երկրում որի հետ կապում են իրենց ապագան` Չեխիայի հանրապետըթյունում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել. մահվան` 16 նոր դեպք
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Նոր ռեկորդ. կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, 6 մահ, 442 առողջացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մե...
Հայաստանում կորոնավիրուսի վարակման 459 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 459 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&nb...