3400 բիթքոին, նվեր ստացած առանձնատուն ու գնած ավտոմեքենա. Հայկ Սարգսյանի ունեցվածքը
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է 2019-ի տարեկան հայտարարագիրը:
Այս մասին Tert.am-ը տեղեկանում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից:
Հայկ Սարգսյանը, ըստ հայտարարագրի, 2019-ին առանձնատուն է նվեր ստացել Արաբկիրում, համատեղ սեփականատեր է, թե ումից է նվեր ստացել, չի նշվում: Նա հայտարարագրել է 2005 թվականի արտադրության MERCEDES-BENZ, որը ձեռք է բերել 2017-ին, 2019-ին 19 հզր 800 դոլարով ձեռք է բերել 2013 թվականի արտադրության Lexus:
Բանկային հաշիվներին հայտարարագրել է 4 մլն դրամ, տարվա սկզբին ձեռք է բերել 2300 բիթքոին, տարվա վերջում արդեն ունեցել ՝ 3400 բիթքոին, որը համարժեք է ավելի քան 32 մլն դոլարի: Որպես կանխիկ գումար՝ հայտարարագրել է 24 մլն դրամ, 55 հզր. դոլար, աշխատանքի դիմաց վարձատրությունը նշված չէ:
Նշենք, որ հայտարարագրի վերաբերյալ Հայկ Սարգսյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, պատգամավորը հեռախոսազանգերին չի պատասխանում:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...