Տաքսի նստելիս դիմակը կրելը պարտադիր է, սակայն ուղևորը տաքսի նստելիս չի կարող նստել վարորդի կողքին
Auroranews-ը բազմաթիվ զանգեր է ստանում տաքսու վարորդներից, որոնք տուգանվում են, քանի որ արտակարգ դրության ժամանակահատվածում սահմանված ՀՀ պարետի որոշումներին չեն հասցնում ամբողջությամբ տեղեկացված լինել:
Այդ իսկ պատճառով ևս մեկ անգամ հստակեցնում ենք.
Տաքսի նստելիս դիմակը կրելը պարտադիր է, սակայն ուղևորը տաքսի նստելիս չի կարող նստել վարորդի կողքին, բացի այդ մեքենայի ետին մասում կարող են նստել միայն երկու ուղևոր: Այս տեղեկատվությունը Auroranews -ին փոխանցեցին ՀՀ Պարետատնից:
«Մեքենայի ետևի հատվածում չի կարող նստել 3 ուղևոր, թուլատրվում է ուղևորափոխադրում իրականացնել միայն այն դեպքում, երբ մեքենայում կա երկու ուղևոր, որոնք նստած կլինեն մեքենայի ետնամասում՝ ոչ վարորդի կողքին»- մեզ հետ զրույցում այս մասին հստակեցրին պարետատնից:
Սա կրկին կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով անվտանգության կանոնները պահպանելու համար է:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 350 , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 350 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է195-ով. կա 11 մահ. առողջացել է 85 մարդ
Հայաստանում հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...