Հրազենի գործադրմամբ սպանություն Երևանում. 38–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. Shamshyan
Այսօր՝ հունիսի 7-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երեւանում:
SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ ժամը 23:55-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Շենգավիթ վարչական շրջանի Սողոմոն Տարոնցի փողոցում կրակոցներ են հնչում:
Ոստիկանները նշված փողոցում՝ դեղատան դիմաց, հայտնաբերել են տղամարդու դի, ովքեր պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ, 38-ամյա Թելման Կարապետյանն էր, ով, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ մահացել է հրազենից արձակված կրակոցներից:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածն ու սպանություն կատարողը ճանաչել են միմյանց, սակայն, թե ինչն է եղել սպանության դրդապատճառը, նախաքննության շահերից ելնելով, այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը, ում կարգադրությամբ տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի գիշերվա 1-ին հերթափոխի ծառայողները՝ հերթափոխի պատասխանատու հերթապահ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
«Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանությունը բացահայտվել է
2019թ. հուլիսի 2-ին Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի 17-րդ շենքի բակում «օրենքով գող» 20.03.1973թ.-ին...
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
Մանրամասներ՝ այսօր Երևանում տեղի ունեցած 38-ամյա տղամարդու սպանությունը
Մայրաքաղաքում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։Հու...