Մանրամասներ՝ այսօր Երևանում տեղի ունեցած 38-ամյա տղամարդու սպանությունը
Մայրաքաղաքում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։
Հունիսի 7-ին՝ ժամը 00:05-ին, հաղորդում է ստացվել ոստիկանություն, որ Շենգավիթի մետրոյի մոտ կրակոցներ են հնչել: Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր. Սողոմոն Տարոնցի փողոցի 11/8 հասցեի մոտ հայտնաբերվել է 38–ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված պարկուճներ:
Նշված հանցագործության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նա ոստիկաններին ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը՝ դատարկ փամփշտատուփով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
«Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանությունը բացահայտվել է
2019թ. հուլիսի 2-ին Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի 17-րդ շենքի բակում «օրենքով գող» 20.03.1973թ.-ին...
Հրազենի գործադրմամբ սպանություն Երևանում. 38–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. Shamshyan
Այսօր՝ հունիսի 7-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երեւանում:SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ ժամը 23:55-ի սա...
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...