2019թ-ին հաջողվել է գրանցվել 2008-ից ի վեր ամենաբարձր տնտեսական աճը՝ 7,6 տոկոս. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության 2019թ-ի զեկույցը ներկայացնելիս անդրադարձել է նախ տնտեսության զարգացման ուղղություններին:
«Ընդունվել է այս դրույթը՝ առաջիկա 5 տարիներին կառավարության գործունեությունը միտված է լինելու բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության, բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխան, արտահանմանը միտված, մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն։ Առանցքային դրույթներից է զբաղվածության խթանումը և աղքատության կրճատումը: 2019-ը հետհեղափոխական առաջին լիարժեք տարին էր, որ պետք է պատկերացում տար հետհեղափոխական կառավարության և տնտեսական պոտենցիալի մասին»,-նշել է վարչապետը:
Նա ընդգծել է, որ 2019թ-ին հաջողվել է գրանցել 2008-ից ի վեր ամենաբարձր տնտեսական աճը՝ 7,6 տոկոս, ինչը տարածաշրջանում ամենաբարձրն է:
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...