Լոռու մարզում «տրանսգենդերները» աղջիկ են փախցրել. Hraparak

Լոռու մարզի Աքորի համայնքում օրերս աղջիկ են փախցրել: Նրա հարազատները, տաքացած դիմել են ոստիկանության Թումանյանի բաժին, զգուշացնելով, որ եթե իրենց դստերը չգտնեն, ապա իրենք են «ծեծելու-ջարդելու» առևանգողներին: Ոստիկանները սկսել են զբաղվել: Պարզվել է, որ առևանգումը կատարել են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող 4 անձ, գրում է Hraparak.am-ը:

«Տրանսգենդեր են եղել: Աղջիկը ասել է՝ ես համաձայն եմ իրենց հետ մնամ: Աղջկան հարցրել են՝ գիտե՞ս, ովքեր են իրանք, աղջիկն էլ՝ թե հա, ինձ դուր են գալիս, ես ամուսնանում եմ: Նորմալ, գրագետ աղջիկ էր», - հայտնեց Ալավերդու ոստիկանությանը մոտ կայքի աղբյուրը: 

Ոստիկանության հասարակության և լրատվության հետ կապերի վարչությունից հաստատեցին լուրը, հայտնելով. «Ոստիկանության Թումանյանի բաժնում դիմում է ստացվել, որ հարազատի հետ կապը կորցրել են: Երեկ աղջիկը ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ իր կամքով է տնից դուրս եկել: Աղջիկը չափահաս է»: Սեռական կողմնորոշման մասին տեղեկությունը վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը չցանկացավ մեկնաբանել։

Քաղաքականություն