Վրաստանն ցանկանում է դառնալ զբոսաշրջիկներին վերադարձնող առաջին երկիրը
Մենք ակտիվ աշխատում ենք, որ Վրաստանը դառնա առաջին երկրներից մեկը, որը կվերադարձնի զբոսաշրջիկներին: Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, տուրիստական ոլորտի ներկայացուցիչների հետ առցանց հանդիպման ընթացքում ասել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան:
Կորոնավիրուսից ամենաշատը տուժել է զբոսաշրջային ոլորտը: Արդեն մարտին եկամուտները նվազել են 70%-ով՝ համեմատած նախորդ տարվա հետ: Նախարարն ասել է, որ Վրաստանն ակտիվորեն աշխատում է Տուրիզմի համաշխարհային կազմակերպության հետ, որպեսզի սահմանափակումների պայմաններում զբոսաշրջային շուկան մնա անվտանգ ու առաջիններից լինի, որը կբացի դռները: Թուրնավան ասել է, որ այս ոլորտին ժամանակ է պետք՝ ոտքի կանգնելու համար, նաև հիշեցրել է, որ իշխանություններն առաջին օրվանից աջակցել են դրան:
Վրաստանի իշխանություններն աշխատում են զբոսաշրջության աջակցության հատուկ ծրագրի վրա, որը ներառում է ինչպես հակաճգնաժամային միջոցներ, այնպես էլ խթանիչ տարրեր:
Հյուրանոցային ու ռեստորանային գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին, տուրիստական գործակալություններին, տրանսպորտային ընկերություններին, էքսկուրսիոն կազմակերպություններին կառավարությունը մինչև նոյեմբերի 1-ն ազատել է եկամտահարկից, իսկ 4 ամիս՝ գույքահարկից: Սա վերաբերում է Վրաստանում գործող 18 հազար կազմակերպության: Բացի այ, մի շարք կազմակերպություններ 1 տարով ազատվել են հողի վարձավճարներից:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...
Հայտնի է, թե երբ կհանվեն հանրային տրանսպորտի սահմանափակումները
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային տրանսպոր...
«Արդեն խելագարվել կարելի է. օրը մի քանի հարյուր այսպիսի նամակ միայն ես եմ ստանում». Էդմոն Մարուքյան
Կառավարություն ջան ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերե'ք առանց դեզի մեջ ասեղ փնտրելու։ Այս մասին իր ֆեյսբուք...