Քաղաքականություն
Տեղաշարժման թերթիկ լրացնելու կարիք այլևս չի լինի. Գնել Սանոսյան
WRed
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Մայիսի 4-ից՝ երկուշաբթի օրվանից.
Հանվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները։ Տեղաշարժման թերթիկ լրացնելու կարիք այլևս չի լինի։
Հանվելու են գրեթե բոլոր տեսակի տնտեսական գործունեության սահմանափակումները։ Որոշ տեսակի տնտեսվարողների համար լինելու են ուղեցույցներ, թե ինչպես ապահովել աշխատակիցների անվտանգությունը։
Աշխատելու են վարսավիրանոցները և գեղեցկության սրահները
Սրճարաններից և ռեստորաններից աշխատելու են նրանք, որոնք բացօթյա տարածքներ ունեն։ Փակ տարածքներում սպասարկումն արգելված է լինելու»։