Վարդենիսի ԲԿ-ն փակ է. մեկ տասնյակից ավելի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Վարդենիսի ԲԿ-ն այսօրվանից չի աշխատում: Երեկ հիվանդանոցում գտնվող բոլոր հիվանդներին դուրս են գրել ու աշխատակիցներին տեղեկացրել, որ չեն աշխատելու:
Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոցի արդեն 12 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Աշխատակիցների մեծ մասն ինքնամեկուսացված են:
Աղբյուրի հաղորդմամբ՝ չհաջողվեց կապ հաստատել մարզպետի, հիվանդանոցի տնօրենի կամ Վարդենիսի քաղաքապետի հետ, նրանք հեռախոսազանգերին չեն պատասխանում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ առանձին դեպքերով մեկնաբանություն չեն տալիս և առաջարկել են դիմել մարզպետարան կամ Վարդենիսի քաղաքապետարան, քանի որ հենց մարզպետարանն է առաջինը հայտարարել մարզում կորոնավիրուսի դեպքի մասին:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք, կա 3 զոհ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 24-ի ժամը 11։00-ի դրությ...
«Յուքոմ»-ի գլխավոր տնօրենն ու մոտ 200 աշխատակից հրաժարական են տվել. պատճառը հայտնի՞ է
Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ,...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1039-ի, 1 նոր զոհ կա
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 13-ի ժամը 11։00-ի դրութ...